Ծանոթագրություններ


Հովհաննես Թումանյանի ներկա քառահատորյակին կցվող համառոտ ծանոթագրությունները նպատակ ունեն տեղեկություններ տալ յուրաքանչյուր ստեղծագործության գրության տարեթվի և շարժառիթների մասին ( եթե դրանք հայտնի են), նրա հիմնական տարբերակների, ինչպես նաև բանաստեղծի, կենդանության օրով այդ ստեղծագործության տպագրությունների վերաբերյալ։ Նշվում է, թե ո՛ր տարբերակը կամ ո՛ր տպագրությունն է հիմք ընդունվել ներկա հրատարակության համար։ Ձեռագրերի և զանազան տպագրությունների մեջ եղած տեքստային տարբերությունները ծանոթագրություններում չեն նշվում։

Ծանոթագրությունները քաղված են Հովհ. Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակությունից ( 6 հատորով, 1940 – 1959 )։ Անհրաժեշտ դեպքերում տեքստը պատրաստողները ծանոթագրությունների մեջ մտցրել են փոփոխություններ, ճշտումներ և լրացումներ։

Տեղի խնայողության նպատակով ծանոթագրություններում կիրառվում են մի շարք համառոտագրություններ։ Ստորև տրվում է դրանց վերծանությունը։

Թ – Հովհ. Թումանյան

ԲՄ I – «Բանաստեղծություններ», հատոր I, Մոսկվա, 1890

ԲՄ II – «Բանաստեղծություններ», հատոր II, Մոսկվա, 1892

ԱՄ – «Աղբյուրի մատենադարան» շարքով, «Հովհաննես Թումանյանց» վերնագրով լույստեսած ժողովածուն, Թիֆլիս, 1899

ԲԹ – «Բանաստեղծություններ», Թիֆլիս, 1903

ԲԲ – «Բանաստեղծություններ», Բաքու, 1908

ԲՊ – «Բանաստեղծություններ», Կ. Պոլիս, 1922

ՀՀ – «Հայրենիքիս հետ», Թիֆլիս, 1916

ԳԵ – Գեղարվեստական երկեր, Երևան, 1934

ՀԳ – «Հայ գրողներ», քրեստոմատիա, հ. I, 1909 ( 1 – ին տպ. ) և 1914 ( 2 – րդ տպ. )

Մճ – «Մուրճ» ամսագիր 40

Հհ – «Հորիզոն», գրականական հանդես, 1894

Հթ – «Հորիզոն» օրաթերթ

Հսկ – «Հասկեր» մանկական ամսագիր

Տզ – «Տարազ» հանդես

Լ I, Լ II և այլն – «Լուսաբեր», դասագիրք, Ա տարի, Բ տարի ե այլն։


ՊՈԵՄՆԵՐ


ՄԱՐՈՆ


«Մարոն» Թումանյանի աոաջին պոեմն է. գրել է 18 տարեկան հասակում, 188 թ.։

Աոաջին անգամ «Մարո» ( Գյուղացի մանկան պատմությունը ) վերնագրով տպագրվել է ԲՄ II հատոր։ «Մարո» վերնագրով երկրորդ անգամ տպագրվել է ԲԹ։

Այս երկու հրատարակությունների տեքստային համեմատությունը ցույց է տալիս, որ հեղինակը երկրորդ հրատարակության ժամանակ պոեմը հիմնական փոփոխության է ենթարկել – սեղմել է մոտ 50 տողով և ոճական շտկումներ մտցրել աոանձին հատվածների և էջերի մեջ։

«Մարոն» հեղինակի կենդանության օրով վերջին անգամ տպագրվել է ԲՊ։

Ինչպես երևում է, հեղինակը պատրաստելով Պոլսի 1922 թ. հրատարակությունը, «Մարոն» ենթարկել է մասնակի փոփոխությունների – սեղմել է երկրորդ գլուխը, իսկ XI գլխից չորս տող կրճատելով ավելացրել է վերջին ութ տողը՝ «Ո՜վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն...» տողով սկսվող հատվածը։

Տպագրվում է Պոլսի 1922 թ. հրատարակությունից։ Պոեմի աոաջին տարբերակը արտատպվել է ակադեմիական հրատարակության II հատորում ( 1940)։


ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ


Թ – ի վաղ շրջանի պոեմներից է, որ հետագայում մշակել է մի քանի անգամ։ Գրել է 1889 թ.։

Ինչպես Թ – ի 1890 թ. Ան. Աբովյանին գրած նամակից երևում է, բանաստեղծը իր այս պոեմը հուլիսի կեսերին գրական մի նեղ շրջանում կարդացել է, որտեղ ներկա է եղել նաև Ղ. Աղայանը. վերջինս Սաքոյի խելագարությունը գտնում է հոգեբանորեն անբնական, որի առիթով նրա և Թ – ի միջև բանավեճ է ծագում։ Նույն նամակից երևում է, որ դրանից առաջ բանաստեղծը պոեմը կարդացած է եղել մի քանի ուսանողների և գրողների շրջանում, որոնք պոեմը «շատ հաջողված, հոգեբանական ճշմարտություն են համարել և հավանել. մանավանդ Պերճը ( Պռոշյանը – խմբ. ) յուր «հրաշալի էր» և այլն խոսքերով» ( նույն նամակից – խմբ. ):

«Լոոեցի Սաքոն» աոաջին անգամ տպագրվել է ԲՄ I հ։

1895 թ., ինչպես երևում է Ղ. Աղայանին գրած նամակից, Թ – ը մշակման է ենթարկում պոեմը և 1896 թ. աոանձին գրքով հրատարակում։ Գրքի տիտղոսաթերթի վրա էլ հեղինակի կողմից նշված է՝ «Փոփոխված»։ Երրորդ անգամ հիմնովին վերամշակված՝ ԲԹ, այնուհետև անփոփոխ՝ ԲԲ, հինգերորդ անգամ հրատարակվում է ԲՊ։

Տպագրվում է Պոլսի 1922 թ. հրատարակությունից։ «Լոոեցի Սաքոյի» նախընթաց երկու տարբերակները ( I – 287 տող և II – 476 տող ) արտատպվել են ակադեմիական հրատարակության II հատորում ( 1940)։


ՄԵՀՐԻ


Գրել է 1890 թ.։ Տպագրվել է նույն թվականին՝ ԲՄ I հատորում։ Բանաստեղծի կենդանության օրով ուրիշ ոչ մի ժողովածուում լույս չի տեսել։

Արտատպվում է ԲՄ – ից։


ՄԵՐԺԱԾ ՕՐԵՆՔ


Գրել է 1890 թ.։ Աոաջին անգամ տպագրվել է 1892 թ.՝ ԲՄ II հատորում։ Բանաստեղծի կենդանության օրով ուրիշ ոչ մի ժողովածուում; լույս չի տեսել։

Արտատպվում է ԲՄ – ից։


ՀԱՌԱՉԱՆՔ


Սկսել է գրել 1890 թ.։ Մնացել են միայն հատվածներ։ Պոեմի նյութը 1880 – ական թվականների երկրորդ կեսին Դսեղի շրջակայքում երևան եկած «ղաչաղներ» Չոփուրի տղաների պատմությունն է։ Այդ մասին ունենք բանաստեղծի գրավոր վկայությունը՝ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» – գրության մեջ. «Ղոխնանց պապին, մեր գյուղը, Չոփուրի տղերքը – և «Հառաչանք» պոեմը»։ Նույնը վկայում են նաև Թ – ի ժամանակակիցներն իրենց հիշողությունների մեջ։ Պոեմի նախնական վերնագիրը եղել է «Ծեր այգեպանի պատմությունը», ինչպես երևում է 1890 թ. Ան. Աբովյանին գրած նամակից։ Ծեր այգեպանը բանաստեղծի հիշած Ղոխնանց պապն է ( Լոոու Այգեհատ գյուղից )» որը Լոոու ձորում իր բանջարանոցն է ունեցել։ Թ – ը դեոևս Ներսիսյան դպրոցի աշակերտ, նրանից լսել է մի շարք պատմություններ։

Այս փաստը հաստատվում է նաև բանաստեղծի մի գրությամբ, որի մեջ ասում է՝ «1884 թ. Ղոխնանց պապի դափում Գրիշկի հետ. Չոփուրի տղերանց, ետ գնալուց մի քանի օր հետո»։

Պոեմի սկզբի հատվածը՝ 80 տող, 1893 թ. տպագրվել է «Մուրճ» ամսագրում № 3։ Մյուս, ավելի ընդարձակ հատվածը՝ 200 տող, լույս է տեսել 1914 թ., «Նոր հոսանք» ամսագրում, ,№ 1, խմբագրության մի ծանոթագրությամբ, որի աղբյուրը, անշուշտ Թ – ն է։ Այդ ծանոթագրությունից իմանում ենք, որ պոեմը ժամանակին չտպելու պատճառը ցենզուրական արգելքն է եղել։ Պոեմի ձեոագիրը 1909 թ. բանաստեղծի ձերբակալության ժամանակ, ուրիշ ձեոագրերի հետ գրավվել է ժանդարմական վարչության կողմից և անվերադարձ կորել։ Այս ծանոթագրությունից պարզվում է նաև, որ «Նախերգանք» բանաստեղծությունը ( «Լեռնե՜ր, ներշնչված դարձյալ ձեզանով» ), որը 1896 թվից սկսած Թ – ը դնում էր իր ժողովածուների սկզբում, «Հառաչանք» պոեմի նախերգանքն է եղել։ Աոաջին անգամ ակադեմիական հրատարակության մեջ «Նախերգանքը» տպագրվեց «Հառաչանքի» հետ միասին, որպես նրա հատվածներից մեկը։

«Հառաչանք» պոեմից պահպանվել են նաև մի շարք սևագիր հատվածներ ( դրանց մի մասը տե՛ս ակադ. հրատ. II հատորում)։

Ներկա հրատարակության մեջ «Նախերգանքը» արտատպվում է ԲՊ – ից, առաջին հատվածը՝ «Մուրճ» ամսագրից ( օտտիսկի վրա բանաստեղծի կատարած մի քանի ուղղումներով ), իսկ երկրորդ հատվածը՝ «Նոր հոսանք» ամսագրից։



ԱՆՈԻՇ


«Անուշ» պոեմի առաջին տարբերակը Թ – ը գրել է 1890 թ.։ Ինչպես պարզվում է նրա նամակագրությունից, պոեմը հիմնականում ավարտված է եղել 1890 թ. հունիսին և նվիրված իր հայրենակից և պատանեկության ընկեր Անուշավան Աբովյանին։

Ինչպես երևում է նամակներից, Թ – ը մտադիր է եղել «Անուշը» «Մուրճին» տալ կամ պահել իր ժողովածուի II հատորի համար։ Ինչ – ինչ պատճառներով պոեմը լույս չի տեսնում «Մուրճում», այլ ԲՄ II – ում ( 1892 )։

Թ – ը հետագայում «Անուշին» վերադառնում է 1900 – ական թթ. սկզբներին։ Ինչպես երևում է Ավ. Իսահակյանի՝ 1902 թ. հոկտեմբերի 4 – ին Բաքվից գրած նամակից՝ պոեմը 1901 թ. ձմեռը հիմնովին վերամշակված է եղել, այդ նամակից ահա մի հատված.

«Սիրելիս, դուն ի՞նչ ես անում, «Անուշդ» ո՞ւր մնաց, շարունակ նրա մասին եմ երազում, ձմեռը որ կարդացիր՝ համը բերանս մնաց, շուտ արա՝ տպի՛ր, տեսնենք, լիուլի վայելենք»։

Պոեմի վերջնական մշակումը Թ – ն ավարտում է 1902 թ. աշնանն Աբասթումանում և տպագրում ԲԹ, և այնուհետև ԲԲ, ՀԳ I, 1916 թ. աոանձին գրքով և ԲՊ։

1901 – 1902 թթ. հիմնական վերամշակումից հետո Թ – ն այլևս «Անուշին» չի վերադառնում, այլ միայն «պաչինկա» է անում, ինչպես ինքն է գրում1902 թ.հուլիսի 25 – ին Փ. Վարդազարյանին ուղղած նամակում։ Միայն 1916 թ. ավելացնում է երկու հատված՝ VIII գլխում 12 տող ( «Ինձ չես լըսում, չես ափսոսում...» ) և XI գլխում 12 տող ( «Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ»... )։

«Անուշ» պոեմը տպագրվում է 1916 թ. աոանձին հրատարակությունից, որը հիմք է ծառայել հետագա բոլոր հրատարակությունների համար։ Բացի այդ, բնագիրը համեմատված է Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի ( 1922 ) հետ, որի համար Թ – ը վերջին անգամ ստուգել է պոեմի տեքստը ( տե՛ս Հ. Սուրխաթյանի հուշերը Թումանյանի մասին )։ Պոեմի առաջին տարբերակը ( 1890 ) արտատպվել է ակադեմիական հրատարակության II հատորում։


ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ


Սկսել է գրել 1894 թ.։ Նախնական տարբերակներում պոեմն ունեցել է տարբեր վերնագրեր՝ «Սրհար», «Կենդանի թաղվածը», «ճերմակ աղավնի», «խավարի մեջ», և վերջապես՝ «Դեպի Անհունը»։ Թ – ը վերնագրերը փոխել է՝ պոեմի նյութի և կաոուցվածքի փոփոխման հետ։ Սկզբնական տարբերակի նյութը եղել է Դսեղում պատահած հետևյալ դեպքը, ինչպես վկայում է Ա. Ղլ տըճյանն իր հիշողությունների մեջ։ – Մի պանդուխտ երիտասարդ տեղեկանալով, որ իր կինը մահամերձ է, շտապում է Դսեղ, սակայն, գյուղ հասնելով, իմանում է, որ կնոջը մի երկու օր աոաջ թաղել են. երբ գերեզմանը բաց է անում կնոջը վերջին համբույրը տալու, սարսափով տեսնում է, որ դիակի գլուխն ակիչով ծակված է։ Պարզվում է, որ գյուղում տիրող տգիտության հետևանքով, կնոջը թաղել են առանց մեռած լինելը վերջնականապես ստուգելու։ Երբ թաղվածը գերեզմանում ուշքի է գալիս, ձայնը լսողները սրահար են անում, նրա տանջանքներին վերջ տալու համար։

Թ – ի արխիվում գտնվել են այս թեմային վերաբերող նաև ուրիշ փաստեր։

Սկզբում Թ – ի պոեմի նյութը եղել է այս, բայց հետագայում, ինչպես երևում Է Նվ. Թումանյանի գրի առած զրույցներից, նկատի ունենալով պատմության «ցնցող բնույթը, պոեմի երկրորդ մասը կրճատել Է։

Պոեմն աոաջին անգամ տպագրվել է «Մուրճ» – ի 1903 թ.№11 – ում։ Երկրորդ անգամ՝ ԲԹ առանց հիմնական փոփոխությունների։ Երրորդ անգամ հրատարակվել է 1909 թվին «Հայ գրողներ» քրեստոմատիայում՝ մասնակի փոփոխություններով, և ապա՝ ԲՊ։

Տպագրվում Է «Հայ գրողներ» ժողովածուից ( 2 – րդ տպագրություն, 1914 )։


ՊՈԵՏՆ ՈԻ ՄՈՒՍԱՆ ( Էջ 118 )


«Պոետն ու Մուսան» երգիծական պոեմը Թ – ը գրել է 1899 թվին, ինչպես երևում Է Փ. Վարդազարյանին գրած նամակից։

Աոաջին անգամ տպագրվել է «Վտակ» գրական – բանասիրական ժողովածուում, 1901 թ., Էջ 64 – 80։ Երկրորդ անգամ, հիմնական փոփոխությունների ենթարկված, տպագրվել է ԲԹ։ Իր մյուս ժողովածուներից և ոչ մեկում այնուհետև չի մտցրել։ Միայն 1909 թվին տպագրվել է «Հայ գրողներ» քրեստոմատիայի I հատորում։

Տպագրվում է «Հայ գրողներ» ժողովածուից ( 2 – րղ տպագրություն, 1914 )։ Պոեմի աոաջին տարբերակը տե՛ս ակադեմիական հրատարակության II հատորում։


ՀԻՆ ԿՌԻՎԸ


Պոեմի մտահղացումը ծագել է 1890 թ., ինչպես վկայում է Թ – ը 1919 թ. գրած «Պատանեկության օրերից» հողվածում։ Այղ ժամանակ էլ բանաստեղծը գրել է պոեմի աոաջին տարբերակը, որը ամբողջությամբ մեզ չի հասել։ Այդ տարբերակից երկու հատված տպագրվել է 1892 թ. լույս տեսած ԲՄ II հատորում՝ «Տարոնի գարունը» և «Տարոնի առավոտը» վերնագրերով։ Պոեմից մի երրորդ հատված տպագրվել է 1895 թ. «Տարազ» հանդեսում՝ «Գիշեր» վեր – նագրով։

Պոեմի վերջնական տարբերակին Թ – ը անդրադարձել է մեր դարասկըզ – բին. այդ մասին բանաստեղծը հաղորդում է 1902 թ. հուլիս – օգոստոս ամիսներին Փ. Վարդազարյանին գրած նամակներում։ «Սակայն քեզ ասեմ, – հաղորդում է Թ – ը, – որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում,, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջ...»։ Այդ ժամանակ պոեմը կոչվում էր «Լևոնի կոիվը» ( գլխավոր հերոսի անունով ) և բաղկացած էր հետևյալ հինգ մասերից. «Տանը», «ճամփին», «Երկրում», «Հըրդեհը», «Ժողովրդի մեջ»։ Այդ մասերից երրորդը՝ «Երկրում», տպագրվել է 1907 թ. «Ժամանակ» թերթի №1 – ում՝ «Լևոնի կոիվը ( Մի հատված պոեմից )» վերնագրով և ապա՝ 1908 թ. ԲԲ – ում։

Պոեմի ամբողջական ձեոագիրը կորել է 1911 թ. նոյեմբերի ձերբակալության ժամանակ, երբ Թիֆլիսի ժանդարմական վարչությունը բռնագրավում և տանում է բանաստեղծի հինգ կապոց ձեոագրեր։ Այդ ձեոագրերը հետագայում չեն վերադարձվել բանաստեղծին և մինչև հիմա չեն գտնվել։ Այդ մասին։ պատմել է Թ – ը 1915 թ. հոկտեմբերի 29 – ին «Հորիզոն» օրաթերթում ( №243 ) տպագրված հատուկ ծանուցման մեջ։ Այդ ծանուցումից իմանում ենք նաև, որ «Հայոց լեռներում» հռչակավոր բանաստեղծությունը սկզբնապես եղել է այս պոեմի երկրորդ՝ «ճամփին» մասի նախերգանքը։

«Հին կռիվը» պոեմի մի այլ հատված՝ նրա աոաջին երգը ( «Տանը» վեր – նագրով ) փրկվել է շնորհիվ պահպանված սևագիր օրինակի և տպագրվել է 1915 թ. «Հորիզոնում» ( №243 )։

Պոեմի երկու փրկված մասերը ( «Տանը» և «Երկրում» ) իրենց նախերգանքների հետ միասին տպագրվել են նաև 1916 թ. «Հայրենիքիս հետ» ժողովածուում, և «Բանաստեղծությունների» 1922 թ. Պոլսի հրատարակության մեջ։

Թ – ի արխիվում պահպանվել են պոեմի տպագրված երկու նախերգանքների ձեոագրերը, մի քանի սևագիր պատառիկներ, ինչպես նաև պոեմի կորած շարունակության սևագիր կոնսպեկտը ( տե՛ս «Սովետական գրականության», 1965, XI2)։

«Հին կոիվը» պոեմն արտատպվում է Պոլսի հրատարակությունից։


ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ


«Սասունցի Դավիթը» ( «դյուցազնական վեպ» ենթավերնագրով ) ավարտել է 1902 թ. աշնանը, աոաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1903, №№ 2, 3, 4 և 5 – ում՝ հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ.

«Այս պոեմը կազմելիս օգտվել եմ հետևյալ վարիանտներից.

1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Սրվանձտյանի, Կ. Պոլիս, 1874 թ.։

2. Դավիթ և Մհեր, Մ. Աբեղյան, Շուշի, 1889։

3. Սասմա ծռեր, Գարեգին Սարկավագ, Թիֆլիս, 1892։

4. Սասմա փահլևաններ կամ Թլոր Դավիթ և Մհեր, Բ. Խալաթյանց, Վաղարշապատ, 1890։ Հ. Թ.»։

«Սասունցի Դավիթը» հեղինակի կենդանության օրով լույս է տեսել յոթ անգամ. «Մուրճում» տպագրվելուց հետո, նույն թվին Թ – ը ենթարկել է հիմնական վերամշակման, որը լույս է տեսել ԲԹ։ Երրորդ անգամ լույս է տեսել 1904 թ՝ աոանձին գրքով՝ Ստ. Լիսիցյանի և ընկ. հրատարակությամբ։ Չորրորդ անգամ՝ ԲԲ, հինգերորդ անգամ՝ 1909՝ «Հայ գրողներ» քրեստոմատիայում, վեցերորդ անգամ՝ 1922, «Գրական գոհարներ» ժողովածուում, և յոթերորդ անգամ՝ ԳՊ, մասնակի լրացումներով և փոփոխություններով։

Հեղինակի արխիվում պահպանվել է «Սասունցի Դավթի» 1904 թ. հրատարակությունը, որի մեջ Թ – ը մտցրել է մի շարք լրացումներ և փոփոխություններ։ Դրանց հիման վրա ակադեմիական հրատարակության II հատորում ( 1940 ) կազմվեց պոեմի նոր տեքստը, որը և հիմք է ծաոայել «Սասունցի Դավթի» բոլոր հետագա տպագրությունների համար։

Ներկա հրատարակության մեջ հիմք է ընդունվում Կ. Պոլսի 1922 թ. ժողովածուի տեքստը, որպես հեղինակի կողմից վերջին անգամ ստուգված և խմբագրված բնագիր։ 1922 թ. հետո պոեմի այդ խմբագրությունը ոչ մի անգամ չի արտատպվել։


ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ


Բ. մասը


էպոսի այս մասի մշակմանը Թ – ը, հավանորեն, անցել է ավելի ուշ։ Այդ երևում է ձեռագրից և բանաստեղծի 1904 թ. մի նամակից, ուր նա գը – րում է. «Պատրաստություն եմ տեսնում Դավթին հարսանիք անելու»։

Բանաստեղծի արխիվում պահպանվել է պոեմի երկրորդ մասի միայն սկիզբը, աոաջին մասի 80 տողը՝ բաղկացած չորս գլխից, աոաջին երեք գլու – խը մաքրագիր, իսկ չորրորդն ունի երկու սևագիր։ Կա և մատիտով գոած սե – վագիր մի թերթիկ։

Այս հատվածն աոաջին անգամ տպագրվել է «Նորք» հանդեսում, 1925 թ.,№5 – 6։

Ներկա հրատարակության համար պոեմի Բ մասը համեմատված է պահպանված ձեոագրերի հետ։


ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ


Պոեմը գրվել է 1902 թ. աշնանն Աբասթումանում, ինչպես պարզվում է իշխանուհի Մ. Թումանյանին գրած նամակներից։ Պոեմի նյութը Թումանյանը լսել է 1901 թ. Ախալքալաքում։ Գրելիս, միաժամանակ, օգտագործել է «Ջա վախքի բուրմունք» Ե. Լալայանի բանահյուսական ժողովածուում եղած ժողովրդական ավանդությունը, որը հետևյալն է. Թմկաբերդի առումը». Թմկաբերդի քրդերը պատմեցին ինձ, թե մի ժամանակ Թմկաբերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորն եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չէ կարողացել առնել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահի վրա և ծածուկ առել է նորա հաճությունը յուր հետ ամուսնանալու՝ եթե ինքը սպանե յուր ամուսնուն և բերդը հանձնե շահին։ Եվ իբր նա սպանել է ամուսնուն, հարբեցրել է զորքին և բերդի բանալիները ուղարկել շահին։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն. «Ես եմ գեղեցի՞կ, թե ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է թե ամուսինս գեղեցիկ էր՝ շահը հրամայել է կապել սորան ձիու ագիից և քաշ տալ մինչև մեռնելը, ասելով. «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր՝ ինչո՞ւ սպանեցիր»։ ( «Զավախքի բուրմունք», ժող. նյութեր, գիրք Բ., հավաքեց Ե. Լալայան, Թիֆլիս, 1892)։

Պոեմն աոաջին անգամ տպագրվել է «Մուրճ», 1905, № 1, №2,երկրորդ անգամ՝ ԲԲ, երրորդ անգամ՝ 1909 թ., առանձին գըրքով։ Թ – ի կենդանության օրով վերջին անգամ տպագրվել է ԲՊ։

Ներկա հրատարակության մեջ հիմք է ընդունված պոեմի՝ 1909 թ. տպագրությունն աոանձին գրքով։


ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈԻԼ


«Հազարան բըլբուլը» Թումանյանի վաղ սկսած և չավարտված ամենախոշոր երկերից մեկն է։ Թ – ը իր ձեոքի տակ ունեցել է հեքիաթի բազմաթիվ տարբերակներ ( մոտ 60 ). աոաջին տարբերակն ինքն է գրի առել Լոռու Վարդաբլուր գյուղում, 1895 թվի ամռանը։ Բանաստեղծն իր գրի առած այդ աոաջին տարբերակը համարում էր ամենահինը և ամենալավը։

Բանաստեղծի արխիվում մնացել է «Հազարան բըլբուլի» երեք մշակում, մեկը դրամատիկական՝ միայն սկիզբը՝ 3 էջ, մյուսը որպես չափածո պոեմ, անավարտ հատվածները լույս են տեսնում այս հատորում, և երրորդը՝ արձակ – երգախառն, պատանիների ընթերցանության համար։

Թ – ի կենդանության օրով չափածո պոեմից լույս է տեսել երկու հատված, աոաջինը՝ «Արեգը սև աշխարքում» ( «Հազարան բյուլբյուլ» հեքիաթից» ենթավերնագրով ) «։Հասկեր» մանկական ամսագրում, 1914 թ. մայիս, № 5։ Երկրորդ հատվածը՝ «Երգչի վիշտը», «Նոր հոսանք» ամսագրում, 1914, № 4։

Բանաստեղծի մահից հետո որոշ հատվածներ լույս են տեսել «Նոր ուղի» ( 1931 ) և «Վերելք» ( 1933 ) ամսագրերում։

Թ – ի «Հազարան բըլբուլ» հեքիաթ – պոեմի քիչ թե շատ ամբողջացած հատվածներն աոաջին անգամ լույս են տեսել նրա՝ 1934 թ. հրատարակված «Գեղարվեստական երկերում»։ Երկրորդ անգամ՝ 1938 թվին «Մի հատորյակում»։ Պոեմի պահպանված հատվածների առավել ամբողջական տպագրությունն իրագործվեց ակադեմիական հրատարակության II հատորում ( 1940 )։

Ներկա հրատարակության մեջ պոեմի՝ «Երգչի վիշտը» և «Արեգը սև աշխարհքում» հատվածները տպագրվում են ըստ «Նոր հոսանք» և «Հասկեր» – ամսագրերի տեքստի։ Սևագիր հատվածները արտատպվում են ակադեմիական հրատարակությունից, պահպանելով պոեմի մասերի՝ այնտեղ ընդունված համարակալումն ու հերթականությունը։


ԲԱԼԼԱԴՆԵՐ

ՇՈԻՆՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ


Գրել է 1886 թ.։ Աոաջին անգամ տպագրվել է՝ ԲՄ II, «ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով, հետևյալ ծանոթագրությամբ. «Այս ավանդությունը լսել եմ Լոոի և գրել տեղական բարբառով, որքան կարելի էր մեղմացնելով բարբառի կոշտությունը»։ Այնուհետև տպագրվել է Թ – ի բոլոր ժողովածուներում, իսկ 1908 թ.՝ աոանձին գրքով, պատկերազարդ։

Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել Թ – ի կենդանության ժամանակ եղած վերջին հրատարակության՝ ԲՊ – ի տեքստը։


ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ


Գրել է 1886 թ.։ Աոաջին անգամ տպագրվել է ԱՄ – ի սերիայով, 1899, «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով, երկրորդ անգամ, փոփոխություններով՝ ԲԹ, և այնուհետև բոլոր ժողովածուներում, իսկ 1909 թ. աոանձին՝ պատկերազարդ։ Թ – ը օգտագործել է այս ավանդության Լոոու տարբերակը, որի մասին իր «Թե ինչպես իմ «Անբախտ վաճաոականները» դարձավ amer...» վերնագրով հոդվածում գրում է. «էդ առակը աշակերտ ժամանակս Լոռի իմ քեռուցս եմ լսել...»։

Տպագրվում է ըստ 1909 թ. առանձին հրատարակության։


ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ


Գրել է 1887 թ. օգոստոսին։ Իր այս լեգենդի մասին Թ – ը 1916 թ. օգոստոսի 24 – ին Ց. Խանզադյանին ուղդած նամակում գրում է. «Լավ եմ հիշում՝ 1887 թվականի ամառը ( կարծեմ օգոստոսին ) արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող գործ է դուրս եկել։ Դրա համար էլ «Արևն ու Լուսինը» մնացել է աոաջին հրատարակության մեջ»։

Ժողովրդական տարածված ավանդություն է։ Թ – ը օգտագործել է Լոռու տարբերակը, որ հայտնի է եղել նրան բանավոր աղբյուրներից։ «Այս ավանդությունը Լոռի են պատմում», – գրել է նա «Արև ու Լուսին» – ի ԲՄ I ծանոթագրության մեջ։

1890 թ. հուլիսին Ղ. Աղայանը Թ – ի տանը կարդալով այս լեգենդի ձեռագիրը, շատ է հավանում և, մասնակի ուղղումներով, տպագրում «Աղբյուր» – ի նույն թվի № 8֊9 – ում։

«Արևն ու Լուսինը» Թ – ի աոաջին տպագիր բանաստեղծությունն է։

Այս լեգենդը երկրորդ անգամ մասնակի փոփոխություններով, տպագրվել է՝ ԲՄ I, որտեղից և արտատպվում Է։


ԱԽԹԱՄԱՐ


Գրել Է 1891 թ. դեկտեմբերի 11 – ին։ Աոաջին անգամ տպագրվել Է՝ Մճ, 1892, № 4, երկրորդ անգամ՝ անփոփոխ ԲՄ II, Էջ 40 – 44՝ հե – ղինակի հետևյալ ծանոթագրությամբ. «Ավանդությունը լսել եմ պ. Տիգրան Փիրումյանից, որ մի քանի տարի ապրել է Վան»։ Երրորդ անգամ մշակված տպագրվել Է ԲԹ, չորրորդ անգամ՝ փոփոխված 1904 թ. «Լեգենդներ» գրքույկում ( հրատ. Ստ. Լիսիցյանի և Ընկ. ), հինգերորդ անգամ ԲԹ – ի տեքստը, Բայլմոնտի ռուսերեն թարգմանության հետ՝ 1905 թ., Պետերբուրգում, վեցերորդ անգամ՝ ԲԲ, մասնակի փոփոխություններով, յոթերորդ անգամ ԲՊ՝ 1904 թ. տեքստը։

Հիմք է ընդունված 1908 թ. տպագրված ԲԲ – ի տեքստը։


ՕՐՈՐՈՑԱԳՈՂ


Գրել է 1893 թ. փետրվարի 1 – ին։ Տպագրվել է միայն՝ Մճ, 1893, № 2, «Ժողովրդական առասպել» ենթավերնագրով, Թ – ի հետևյալ ծանոթագրությամբ. «Հայոց գյուղերում ընդունված է գոյությունը մի չար ոգու, որի պաշտոնն է – գիշերները, մեծերի քնած ժամանակ՝ խեղդել տղա երեխաներին օրորոցում կամ փոխել, տեղը մի դև դնելով։ Զանազան գավառնե – րում այլ և այլ անուններ ունի այս դևը։ Լոռի կոչվում է օրորոցագող»։

Տպագրվում է Մճ – ից։


ԵՐԿԻՆՔ ՈԻ ԵՐԿԻՐ


Գրել է 1894 թ. օգոստոսի 25 – ին Ջալալօղլում։ Աոաջին անգամ տպագըր – վել է՝ Հհ, երկրորդ անգամ՝ ՀԳ։

Տպագրվում է ՀԳ ( 2 – րդ հրատ., 1914 ) գրքից։


ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ


Գրել է 1898 թ.։ Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1901, № 3, «Ժողովրդական լեգենդա» ենթավերնագրով։

Թ – ի արխիվում պահպանվել է ձեոագիրը։ Ձեոագրի և Մճ – ում տպվածի աոաջին քսան տողը միացրել է և դարձրել տասը տող։

Երկրորդ անգամ տպագրվել է ԲԹ – ում և հետագա բոլոր ժողովածուներում։ Տպագրվում է ԲԹ – ից։


«ՊՈՂՈՍ – ՊԵՏՐՈՍ»


Գրել է 1898 թ.։ Ժամանակակիցների պատմելով, այս ավանդությունը Թ – ը լսել է Շուլավերում։ Աոաջին անգամ տպագրվել է՝ ԲԹ, ապա՝ ԲԲ և ԲՊ։

Տպագրվում է ԲՊ – ից։


ԱՐԾԻՎՆ ՈԻ ԿԱՂՆԻՆ


Գրել է 1898 թ.։ Աոաջին անգամ տպագրվել է ԱՄ, «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով։ Երկրորդ անգամ, վերամշակ ված՝ ԲԹ։Ժամանակակիցների վկայությամբ Թ – ը այս ավանդությունը լսել է Լոռում իր մորեղբայր Քեռի Իսայուց։

Տպագրվում է ԲՊ – ից։


ՈՐԲԸ


Գրելու թիվն անհայտ է։ Աոաջին անգամ տպագրվել է «Թատրոն» հանդեսում, 1899, № 6, «Որբ թոչունը» վերնագրով և «ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով, հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ. «Որբ թոչունը Ծոտ կոչված թոչունն է, որ գիշերները տխուր ձայն է տալիս, ասես թե «Սըհա՜կ» է կանչում»։

Երկրորդ անգամ, մշակված, տպագրվել է «Հայրենիքիս հետ» ժողովածուի մեջ, հեղինակի մի այլ ծանոթագրությամբ. «Գիշերահավի ցեղից մի փոքրիկ թռչուն է, որ գիշերները տխուր ձեն է տալիս, ժողովուրդը Որբ է անվանում»։

Թ – ը հավանորեն օգտագործել է «Սըհակ» անունով թռչունի մասին Գ. Սրվանձտյանի «Համով – հոտով» – ի ( Կ. Պոլիս, 1884 ) մեջ եղած ժողովրդական ավանդությունը։ Պահելով բնագրի սյուժետային կմախքը և հիմնական գործող անձանց, Թ – ը կատարել է կարևոր փոփոխություններ ( եղբորը հափշտակող արծվի կամ գազանի տեղ մտցրել է գեղեցկուհի քրոջը առևանգելուեկած չարագործ թուրքին ), դրանով իսկ նոր միտք հաղորդելով իրնյութին։

Տպագրվում է «Հայրենիքիս հետ» ժողովածուից։


ՓԱՐՎԱՆԱ


«Փարվանա» բալլսդի նյութը Թ – ն առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցի իր նախկին դասընկեր, հայտնի մանկավարժ Գրիգոր Վանցյանից: Այդ մասին Թ – ի ծոցատետրերից մեկում գրված է. «Գրիգորն է լսել Ախալքալաք։ Փարվանա ( կրակի թիթեռ). Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է՝ ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում» ( «Պատմա – բանասիրական հանդես», 1966, №1, Էջ 186 )։ Նույն ավանդությունը Թ – ը, հավանորեն, լսել է նաև Ջավախքում եղած ժամանակ, Փարվանա լիճն ու շրջակա գյուղերն այ – ցելելիս։

Գրել Է 1902 թ. Աբասթումանում, ինչպես երևում է Մ. Թումանյանին գը – րած նամակից։ Առաջին անգամ տպագրվել Է՝ Մճ, 1903, № 1, վերնագրի տակ փակագծում գրված է լեգենդ և ունի հետևյալ ծանոթագրությունը. «Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքից 20 վերստ հյոաիս – արևելք։ Փարվանա են կոչվում և՛ այն թիթեռնիկները, որ թրթռում են ճրագի շուրջը»։

Երկրորդ անգամ մշակված տպագրվել է՝ ԲԹ, և այնուհետև բոլոր ժողովածուներում։

Տպագրվում է ԲՊ – ից։


ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ


Գրել է 1902 թ.։ Առաջին անգամ լույս է տեսել՝ ԲԹ, ապա՝ ԲԲ և ԲՊ։ Տպագրվում է ԲՊ – ից։

Ժողովրդական ավանդություն է։ Թ – ը, հավանորեն, օգտագործել է Գ. Հովսեփյանի «Փշրանքներ» – ում ( Թիֆլիս, 1892) Ապարան անվան հետևյալ ժողովրդական ստուգաբանություն – ավանդությունը. «Հետաքրքրական է հիշել այստեղ ժողովրդի բացատրությունը այդ անվան ծագման մասին. – Սա Աբարան չէ, Անպարան է, որովհետև լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» ( գագաթների ) մեջ. Դորա համար էլ Ապարան են ասում։ Այդ կանթեղը մշտավառ է և միայն արդարներին տեսանելի»։


ՀՈԳԵՀԱՆ


Այս ավանդությունը Թ – ը լսել է Ուրավելում, 1901 թ. ամառը, ինչպես երե – վում է նույն թվի հուլիսի 2 – ին Մ. Թումանյանին գրած նամակից։ Տպագրվել է միայն՝ Մճ, 1902, № 12, «Լեգենդա» ենթավերնագրով։ Արտատպվում է Մճ – ից։

Մճ տպագրվածն ունի հեղինակի հետևյալ բացատրությունը.

«Հոգեհանը» մի բարձրություն է Ախալցխայի և Ուրավելի մեջտեղը։ Վրացիք ասում են՝ «Սալթմեդիա» – հոգին դուրս եկավ, իսկ թուրքերը՝ «Օղլան փաթրալան» – տղա ճաքեցնող։

Փոցխովի ձոր – Ախալցխայի ձորն է»։


ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ


Անթվակիր է։ Առաջին անգամ լույս է տեսել՝ Հսկ, 1905, սեպտեմբեր, №1 և № 3 – 4, նոյեմբեր – դեկւոեմբեր, հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ. «Բովանդակությունը քաղված է Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուից»։ Երկրորդ անգամ տպագրվել է 1909 թվին առանձին գրքով, պատկերազարդ, որտեղից և արտատպվում է։


ՉԱՐԻ ՎԵՐՋԸ


Ժողովրդական առակ է ( կենդանական վեպ )։ Ձեռագրի վրա հեղինակի ձեռքով, իբրև աղբյուր, նշված են հետևյալ ժողովածուները. Ս. Հայկունի. «Ժողովրդական առակներ» (Վաղարշապատ, 1907 ), «Сборник материалов» ( 39, 1908 ), «Сказки африканских народов», որտեղ կան այս առակի երեք տարբերակները։ Թ – ը, հիմնականում, հարազատ մնալով իր բնագրերի սյուժետային ատաղձին, որոշ փոփոխություններ է մտցրել դրանց գործող անձանց մեջ ( գել հավքը կամ աղավնին դարձել է կկու... ), չափածո – հանգավոր ձև է տվել արձակ առակին ( տեղ – տեղ միայն պահելով արձակը ), ընդարձակել է դիալոգները, վերջում ավելացրել ագռավի խոսքը՝ չարի վերանալու մասին, առակին տվել «Չարի վերջը» վերնագիրը։

Մշակման տարեթիվն անհայտ է։ Առաջին անգամ «Պապի առակներից» ենթավերնագրով լույս է տեսել Հսկ, 1908, № 1, երկրորդ անգամ՝ ԲԲ, այնուհետև Լ II։ Հետագայում, 1922 թ., Թ – ը ձեռնարկում է այս գործի հիմնական վերամշակմանը, «Անբուն կըկուն» վերնագրով, որը, սակայն, մնացել է անավարտ։

Թ – ի արխիվում պահվում են ԲԲ – ի համապատասխան էջերը, որոնց վրա հեղինակը մի քանի ուղղումներ է կատարել։ Ներկա հրատարակության համար հիմք է ընդունված ԲԲ – ի տեքստը՝ նշված հեղինակային ուղղումներում:


ՀՍԿԱՆ


Գրելու տարեթիվն անհայտ է։ Աոաջին անգամ լույս է տեսել՝ Հսկ, 1908, № 4, «Ույժը» վերնագրով, «Կովկասի առասպելներից» ենթավեր – նագրով։ Երկրորդ անգամ նույն վերնագրով և «հատված» նշումով տպագրվել է ԲԲ, ուր վերջին վեց տողերը կրճատված են։ Երրորդ անգամ տպագրվել է ԲՊ. այստեղ Թ – ը փոխել է վերնադիրը ( «Հսկան» ), ենթավերնագիրը դարձրել «Կովկասյան առասպել», իսկ վերջից կրճատել է ևս 32 տող։ Մի քանի տողերում մտցված են ուղղումներ։ Այս տեսքով «Հսկան» համարելով ավարտուն ստեղծագործություն, Թ – ը հանել է «հատված» նշումը։

Տպագրվում է ստեղծագործության վերջին տարբերակը՝ ԲՊ – ից։


ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ

Ժողովրդական զրույց է։ Մեզ հայտնի են դրա երեք տարբերակը՝ տպագրված «էմինյան ազգագրական ժողովածուի» մեջ ( հատոր Բ, Մոսկվա – Վաղարշապատ; 1901 ) և «Сборник материалов» ( XX, 1894, XXIV, 1898 )։ Թ – ը, հավանորեն, նկատի է ունեցել նշված երեք տարբերակներն էլ, հատկապես աոաջին երկուսը։ Հիմնականում հարազատ մնալով ժողովրդական բնագրին՝ փոխել է գործող անձերը, սկզբից և վերջից ավելացրած մի քանի տողերի մեջ ընդգծել զրույցի փիլիսոփայական իմաստը և չափածո – հանգավոր ձև տվել նրան։

Գրելու տարեթիվն անհայտ է։ Աոաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908, № 9, «Հին զրույց» ենթավերնագրով։ Պահվում է Հսկ – ում տպագրված տեքստը՝ Թ – ի մասնակի ուղղումներով։ Տպագրվում է Հսկ – ից՝ հեղինակի ուղղումներով։


ԱՐՏՈԻՏԻ ԵՐԳԸ


Ինչպես երևում է իր հուշատետրում արած նշումից, Թ – ն այս լեգենդը լսե| է 1899 թ. հուլիսին Դսեղում՝ քեռի Սիմոնից։ Աոաջին անգամ տպագրվել է՝ Հսկ, 1908, № 8, «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով, ապա, կրճատված՝ Լ II։ Տպագրվում է Հսկ– ից, «Լուսաբեր» դասագրքում կատարված մի տողի ուղղումով ( 27 – րդ տողում՝ «Մաշող կարոտն իր գերության» դարձրել է «Մաշող կարոտն ազատության» )։


ՄՈԻԿԻԿԻ ՄԱՀԸ


Գրելու տարեթիվն անհայտ է։ Աոաջին անգամ տպագրվել է՝ Հսկ, 1908, № 3,1, երկրորդ անգամ՝ ԼII։ Պահվում է երկու սևագիր ձեոագիր և Հսն – ի տեքստը՝ Թ – ի ուղղումներով, որոնք ցույց են տալիս, թե Թ – ը նպատակ ք է ունեցել վերամշակելու Հսկ – ի տարբերակը, բայց մնացել է անկատար։ ժողովրդական առակ է ( կենդանական վեպ )։ Հսկ – ի տեքստի վրա, հեղինակի ձեռքով, նշված են հետևյալ աղբյուրները։ – «Смерт курочки» (Бр. Гримм, пер. Федорова и Давидова): «Вошка и блошка» ( նույն տեղ )։ Гатцук («Кавказские сказки», кн. XV )։

«Գուլգուլ խաթուն», «Լուն և ոջիլ», «Նազլու խանում», «ճետ ու գուզ», «Մուկն ու պոպոք» ( Ս. Հայկունի, «Կենդանական վեպ», Վաղարշապատ, 1907 ). «Պուճուրի մահը», «Բոլոճի հեքիաթ»։ Հիմնականում հարազատ մնալով բնագրերին, Թ – ը միևնույն առակի տարբերակներից, որոշ հավելումներով ու հապավումներով, հատուկ ընտրությամբ, հյուսել է մի նոր գործ, ժողովրդական արձակ առակին տալով չափածո – հանգավոը ձև և վերնագրելով՝ «Մուկիկի մահը»։

Տպագրվում է Հսկ – ից։


ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ


Գրել է 1909 թ. փետրվարին, Մետեխի բանտում։ Աոաջին անգամ տպագրվել է՝ Հսկ, 1909, № 3, երկրորդ անգամ, մասնակի փոփոխություններով, 1911 թվին, առանձին գրքով, պատկերազարդ, երրորդ անգամ՝ ԲՊ։ Մտահղացումը տվել է Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակը ( տե՛ս՝ Ն. Մառ ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, Ս. Պետերբուրգ, 1895)։

Պահվում է Հսկ – ի տեքստը՝ հեղինակի մասնակի ուղղումներով, որոնք հետագայում մտել են առանձին, պատկերազարդ հրատարակության մեջ։

Տպագրվում է ԲՊ – ից։


ԱՂԱՎՆՈԻ ՎԱՆՔԸ


Գրել է 1912 թ.։ Առաջին անգամ տպագրվել է 1913 թ. ( «Նոր հոսանք», 1913, № 1), «Ազգային ավանդություն» ենթավերնագրով, երկրորդ անգամ՝ ՀՀ, երրորդ անգամ՝ ԲՊ, որտեղից և արտատպվում է։

Բալլադի մեջ պատմվող միջնադարյան ավանդությունը պահպանվել է հետևյալ գրքերում. Ղազար Զահկեցի՝ «Գիրք աստվածաբանական, որ կոչի դրախտ ցանկալի», Կ. Պոլիս, 1735, Միքաել Չամչեան՝ «Պատ – մութիւն հայոց», հ. Գ, Վենետիկ, 1786։ Թումանյանը հիմնականում օգտվել է Չամչյանի գրքից և մասամբ Ա. ֆոն – Հակստհաուզենի «Закавказский край» գրքից ( հ. I, Ս. Պետերբուրգ, 1857)։


ԱՂՋԿԱ ՍԻՐՏԸ


Գրել է 1913 թ.։ Առաջին անգամ տպագրվել է 1913 թ. ( «Նոր հոսանք», 1913, № 4 – 5), «Արևելյան ավանդություն» ենթավերնագրով, երկրորդ անգամ՝ ԲՊ, որտեղից և արտատպվում է։

«Ծաղիկների երգի» ձեռագրին կից նյութերի մեջ, անվան տակԹ – ը տալիս է այս ավանդության համառոտ բովանդակությունը, որը, հավանորեն, .առնված է այդ նյութերի մեջ իբրև աղբյուր նշված «Легены цветов» գրքից:


ՄՈԾԱԿՆ ՈԻ ՄՐՋՅՈԻՆԸ


Գրել է 1916 թ. Բորժոմում։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թ. («Գործ», 1917, № 1), հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ, «էս հանրածանոթ առակը, որ Եզոպոսն ունի՝ «ճպուռն ու Մրջյունը» անունով, Փեդրոսը՝ «ճանճն ու մրջյունը», Կռիլովը՝ «Стрекоза и муравей» (Ջրաթիթեռն ու մրջյունը), իսկ մեր Վարդանը (միջնադարյան առակների մեջ), «Ժիժիք և մեղուք» և «Մրջիմն և կամ Ժիժն ու Մեղուն», ահա էս առակի նոր վարիանտը – «Մոծակն ու Մրջյունը» – ինձ պատմեց մեր Անդրանիկը, որ լսել է Տաճկահայաստան»։

Տպագրվում է ձեռագրից։


ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ՉԱՐՉԻՆ


Գրել է 1917 թ.։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թ. («Գործ», 1917, № 9 – 10), «Ջուղայի գաղթից» ենթավերնագրով, երկրորդ անգամ՝ ԲՊ։ Բալլադի համար նյութ է ծառայել Առաքել Դավրիժեցու պատմության մեջ բերված մի դրվագը՝ ծպտյալ Շահ Աբասի հանդիպումը և զրույցը Պարսկաստանի Փարիա գավառում վերաբնակեցված գաղթական հայ կնոջ հետ (տե՛ս «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ», 3 – րդ տպ., Վաղարշապատ, 1896, 163 – 165), ինչպես նաև Զաքարեա Սարկավագի գրքի մի հատվածը (տե՛ս «Զաքարեայ Սարկավագի պատմութիւն», հատ. I, Վաղարշապատ, 1870)։

Թ – ի արխիվում պահվում է երկու ձեռագիր, մաքրագիր և սևագիր՝ Ջուղայի գաղթին վերաբերող նյութերով և դիտողություններով։ Սևագիր ձեռագիրն ունի «Անկեղծ խոսքն ու շահը» վերնաсիրը։

Տպագրվում է ձեռագրից։


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԱՔԻԼԼԵՍ


Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II հատորում։ Երկրորդ անգամ նույն տեքստը, հիմնական փոփոխություններով՝ ԲԹ և ապա մասնակի փոփոխություններով՝ ԲԲ։ Առաջին հրատարակության մեջ Թ – ը Ժուկովսկու բնագրին ավելի մոտ է, պահպանել է տողերի քանակը՝ 208 տող, իսկ 2 – րդ հրատարակության ժամանակ հիմնական փոփոխություններ է կատարել, ամբողջ թարգմանությունը սեղմել է 160 տողի մեջ։ Այս հրատարակության համար հիմք է ծառայում ԲԲ – ի տեքստը՝ համեմատած հեղինակի ձեռագրի հետ։


ՄԾԻՐԻ


Լերմոնտովի այս պոեմը Թ – ն սկսել է թարգմանել 1895 թ. ամառը, Դսեղում։ Աոաջին անգամ աոանձին գրքով լույս է տեսել 1896 թ., այնուհետև, մշակման ենթարկվելուց հետո, լույս է տեսել ԲԹ – ում։

Որպես հիմնական տեքստ ընդունել ենք ԲԹ – ի համար պատրաստած օտտիսկը, որը պահպանվել է բանաստեղծի արխիվում։


ՉԱՅԼԴ ՀԱՐՈԼԴԻ ԵՐԳԸ


Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի I երգի այս հատվածը Թ – ը թարգմանել է 1893 թ. և տպագրել «Հորիզոն» գրականական հանդեսում (1894 թ., գիրք առաջին). հետագայում մշակման չի ենթարկել և իր ժողովածուներից ոչ մեկում չի զետեղել։

«Հորիզոնում» Թ – ի կողմից տրված են հետևյալ ծանոթագրությունները։

ա. «Բայրոնը 1809 թվին յուր հայրենիք Անգլիայից վշտացած հեոացավ դեպի Արևելք, և այս ճանապարհորդության ժամանակ գրեց «Չայլդ Հարոլդ» պոեման։ Մեր թարգմանած հատվածը Չայլդ Հարոլդի հրաժեշտի երգն է»։

բ. «Մանկլավիկ» – «Այս երեխային (Ռոբերտ Ռեշտոն) ես վերցնում եմ ինձ հետ, գրում է բանաստեղծն յուր մորը, ես սիրում եմ սրան, որովհետև, ինձ թվում է, թե սա էլ ինձ նման ձգված մի արարած է»։

գ. «Հավատարիմ զինակիր» – «Ուիլյամ Ֆլե՜տչեր. Բայրոնի 20 տարեկան հավատարիմ ծառան, որն և ներկա էր յուր տիրոջ վերջին հառաչանքին Միսալոնգում՝ 1824 թ. ապրիլի 10 – ին»։

Լիրիկական այս հատվածը զետեղված է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի աոաջին երգում առանց վերնագրի՝ երգի XIII տնից հետո։ Այս հատվածը սովորաբար կոչվում է «Չայլդ Հարոլդի հրաժեշտը», ինչպես գտնում ենք ռուսական թարգմանության մեջ։ Թ – ը անվանել է «Չայլդ Հարոլդի երգը»։

Արտատպվում է «Հորիզոն» հանդեսից։


ԻՆԵՍԻՆ


Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի I երգի այս հատվածը Թ – ը թարգմանել է 1896 թ. փետրվարին և դեռևս անտիպ՝ գրել Մարիամ Վարդազարյանի ալբոմում։

Առաջին անգամ վերամշակված տպագրվել է «Վտակ» օրաթերթի 1908 թ. հունվարի № 1 – ում։ Բանաստեղծի արխիվում պահպանվել է «Ինեսին» հատվածի թարգմանության 1908 թ. տպագիր տեքստը՝ իր ուղղումներով, բացի այդ, արխիվում կա նաև մի այլ ձեռագիր տարբերակ, իր դուստր Անուշի ձեռքով գրված՝ Թ – ի ուղղումներով։ Այսպիսով, գոյություն ունի «Ինեսին» հատվածի թարգմանության չորս տարբերակ։

Տպագրվում է «Վտակ» օրաթերթից։


ՇԻԼԻՈՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ


1894 – 96 թթ. Թ – ի ստեղծագործական կյանքում բայրոնական շրջան է. 1894 թ. նա թարգմանում է և «Հորիզոն» ժողովածուի մեջ տպագրում «Չայլդ Հարոլդի երգը», 1895 թվին՝ «Շիլիոնի կալանավորը», որը լույս է տեսնում 1896 թ. աոանձին գրքույկով, նույն թվին թարգմանում է նաև «Ինեսին» – «Չայլդ Հարոլդի» հայտնի հատվածը։

Բացի աոանձին հրատարակությունից, «Շիլիոնի կալանավորը» այնուհետև լույս է տեսնում բանաստեղծի ժողովածուներում՝ ԲԹ և ԲԲ։

ԲԲ – ում «Շիլիոնի կալանավորը» լույս է տեսել հեղինակի հետևյալ ծանոթագրությամբ՝ «Կրճատված թարգմանություն»։ Սկզբում Թ – ը պոեմը թարգմանել է լրիվ (413 տող), հետագայում, մշակելով, թողել է 314 տող՝ սոնետի հետ միասին։

Արտատպվում է ԲԲ – ից։


ՀԱՅԱՎԱԹԻ ԵՐԳԸ


Թ – ը թարգմանել է Լոնգֆելլոյի պոեմի նախերգանքն ու մի հատվածը, ձեռքի տակ ունենալով պոեմի ռուսերեն և անգլերենի տողացի թարգմանությունը։

Աոաջին անգամ տպագրվել է «Արոր» օրաթերթում, 1907 թ., սեպտեմբերի 19, №13։ Հետագայում Լոնգֆելլոյի պոեմի հատվածները տպագրվել են ԲԲ և ապա՝ ԲՊ։

Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել ԲԲ – ի տեքստը, այն համեմատելով և աոանձին ճշտումներ մտցնելով ըստ բանաստեղծի կենդանու– թյան օրոք եղած վերջին տպագրության՝ ԲՊ – ի:


ՄՈԻՐՈՄՑԻ ԻԼԻԱՆ ԿՌՎՈԻՄ է ՎԼԱԴԻՄԻՐ ԻՇԽԱՆԻ ՀԵՏ


Աոաջին անգամ տպագրվել է «Գրական – գիտական ժողովածու», 1908։ Երկրորդ անգամ՝ ԲՊ։

Թարգմանությունն ունի հեղինակի հետևյալ երկու ծանոթագրությունները.

«Մուրոմցի Իլիան» ռուսական առասպելներում ժողովրդական ուժի գաղափարն Է։ Թարգմանության մեջ մի քանի ռուսական բառեր – կաբակ, փեչ, բոյար – պահել եմ անփոփոխ։

«Խաչախպեր» – հնում սովորություն կար – խաչերը փոխում Էին իրար հետ ու դառնում խաչախպեր»։

Արտատպվում Է ԲՊ – ից։


ՍՎՅԱՏԱԳՈՐԸ


Լույս է տեսել «Նոր հոսանք» ամսագրում, 1913, № 2, ապա ԲՊ – ում։ Թարգմանությունն ունի Թ – ի հետևյալ ծանոթագրությունը.

«Սվյատագորը ռուսաց былина – ներուն ավագ հսկաներից մինն է, էն կոպիտ ուժն է, որ թափառական շրջանն է ներկայացնում, իսկ Միկուլա Սելյանինովիչը (շինական) էն հսկա երկրագործն է, որ համարվում է նստակյաց գեղջուկ աշխարհի նախահայրը։ Սրա երևալով Սվյատագորը տեղի է տալիս ու մեռնում»։

Արտատպվում է ԲՊ – ից։


ԹԵ ԻՆՉ ՈԻՂԱՐԿԵՑ ԹՈԻՐՔԻ ՍՈԻԼԹԱՆԸ ՄՈՍԿՈՎԻ ՑԱՐԻ ԸՆԾԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ


Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» օրաթերթում՝ 1915 թ. հունվա– րի 25, № 19, հեղինակի հետևյալ ծանոթագրություններով.

1. Նեմանիչ Սավվա – Սերբիայի աոաջին եպիսկոպոսապետն ու կազմակերպողը։

2. Կոստանդին – Բյուզանդիայի վերջին կայսրը»։

Հեղինակի օրով ոչ մի ժողովածուում լույս չի տեսել։

Արտատպվում է «Հորիզոն» օրաթերթից։


ՄԱՐԿՈՆ ՌԱՄԱԶԱՆԻՆ ԳԻՆԻ է ԽՄՈԻՄ


Թարգմանել է 1916 թ. հունիսին Բորժոմում։ Աոաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» օրաթերթում, 1916 թ. հուլիսի 10, № 152, երկրորդ անգամ՝ ԲՊ։

Արտատպվում է «Հորիզոն» օրաթերթից։


ՄԱՐԿՈՆ ՎԵՐԱՑՆՈԻՄ է ՊՍԱԿԻ ՀԱՐԿԸ


Թարգմանել է 1916 թ. ամառը, Բորժոմում։ Աոաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» օրաթերթում՝ 1916 թ. հուլիսի 24, №163։ «Հորիզոնում» Թ – ը տվել է հետևյալ ծանոթագրությունը.

«էս երգի մեջ սերբական էպոսը թուրքին արաբ է անվանում։ Կոսովի դաշտը սերբական Ավարայրն է»։

Արտատպվում է «Հորիզոն» օրաթերթից։


ՄԱՐԿՈՆ ՎԱՐ Է ԱՆՈԻՄ


Թ – ի կենդանության օրով մնացել է անտիպ, աոաջին անգամ տպագրվել է ակադեմիական հրատարակության երկրորդ հատորում (1940)։

Տպագրվում է Թ – ի արխիվում պահվող ձեոագրից։