Վահան Տերյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ - Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։

Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

_________________

* Վահան Տերյան - Երկեր։ Հայպետհրատ - Երևան, 1956թ.։

_________________

Տերյանը 1908 թվականին «Մթնշաղի անուրջներից» դուրս է թողել այդ շրջանում գրած մի շարք անտիպ և պարբերականներում լույս տեսած բանաստեղծություններ («Գլուխը», էմիլ Վերհարնից, «Կոշմարը», «Հոկտեմբերին»), իսկ 1912-ին՝ 6-ը, դրանք համարելով թերի.

1. «Արծաթ-կարկաչուն», «Մ. ա.», էջ 23,

2. «Սոնետ», նույն տեղում, էջ 62,

3. «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր», նույն տեղում, էջ 74

4. «Երգ», նույն տեղում, էջ 75,

5. «Աղբյուր», նույն տեղում, էջ 76։

6. «Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ», նույն տեղում, էջ 79։

Դրանց փոխարեն ավելացրել է 11 նոր բանաստեղծություն՝ № 69—78։

Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորի ձեռագրերում (էջ 24–25) պահպանված է «Հեռու լեռներում» տողով սկսվող անտիպ մի բանաստեղծություն, սև մատիտով ջնջված, որը տալիս ենք այստեղ.

Հեռու լեռներում

Արծաթ կարկաչուն

Աղբյուրն է հնչում՝

Ցայտերով խոսուն

Հեռու լեռներում։

Կյանքի երազում

Քո սերն է կանչում

Արծաթ կարկաչուն

Լուսեղեն հնչում

Իմ ուղիներում,

Հեռվում ու հեռվում։

Մշուշ ծովերում

Աստղերի քարվան,

Ոսկե զանգակներ՝

Մեղմ ու քաղցրախոս

Մոլորված հեռվում

Մի անհանգրվան...

Ցնորքներ ցոլուն,

Անուրջներ անուշ

Տխուր անցյալում

Հեռու և անհուշ

Անհայտ անցյալում...

Լալկան սգավոր

Անձրևն է երգում —

Ցրտաշունչ մեգում.

Աշնանային օր

Լալկան սգավոր...

Լուսեղեն երազ —

Արդյոք ո՞ւր ես դու

Պայծառ ու անհաս

Հավիտյան սիրած

Անհայտ ու կորած

Լուսեղեն երազ...

2. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։

6. Ներկա հրատարակության մեջ 10-րգ տողի «մաքուր» բառը փոխարինված է Տերյանի ձեռագրերում եղած «լուսե» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Վ. Տերյանի ֆոնդ, № 1)։

12. 10-րդ տողում վերականգնված է բնագիրը՝ Ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1 )։

14. «Մ. ա-ում» տպված է «Իրիկվա երգերից» վերնագրով։

17. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։

18. «Մ. ա-ում» տպված է «Հրաժեշտ» վերնագրով։

23. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։

24. Առաջին անգամ տպվել է «Մուրճում», 1906 թ., № 10, Վահան Տեր-Գրիգորյան ստորագրությամբ, «Աշնան սոնետներից» (նվիրում եմ Ն.-ին) վերնագրով, «Մ. ա-ում»՝ «Սոնետ»։

28. «Մ. ա-ում» ունեցել է «Կիրք» վերնագիրը, 1912 թվի «Բանաստեղծություններ» ժողովածուից Տերյանը բաց է թողել վերջին քառատողը.

Ու թող հետո կոհակները մահասարսուռ

Իմ դիակը նետեն կյանքի ափն ամայի

Եվ թող հետո ինձ չշոյե և ոչ մի հուր,

Ոչ մի ժըպիտ իմ հոգու մեջ թող չըսահի...

30. Աոաջին անգամ լույս է տեսել «Մուրճում», 1906 թ., № 9, Վահան Տ.–Գր. ստորագրությամբ, «Երգ» (էստոներենից) վերնագրով։ Վերամշակումից հետո մտել է «Մ. ա-ի» մեջ։

32. Տպված է «Մուրճում», 1906 թ., 1611—12, Վահան Տեր-Գրիգորյան ստորագրությամբ, առանց վերնագրի։

41. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։

44. «Մ. ա-ում» տպված 2-րդ քառատողը՝

Ու դեմըդ ոսկրոտ մահը կկանգնի,

Տխուր շիրիմը կըբացվի քո դեմ,

Պաղ կսկիծները սիրտդ կըխայթեն՝

— Դու որոնածդ բնավ չես գտնի...

Տերյանը դուրս է թողել 1912 թվականի հրատարակությունից։

45. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։

46. 1923 և 1940 թթ. հրատարակություններում տպված է «Աշնան երգ» վերնագրով, իսկ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում՝ «Աշնան տրտմություն», որը և վերականգնված է։

49. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։

56. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։

59. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։

61. Տերյանի ձեռագրերում կա և 5-րդ քառատողը՝

Եվ եթե հեռվում չըկա ոչ մի հույս

Եվ եթե չկա ոչ մի հիացում՝

Օրհնված ես դու, խաղաղ առկայծում,

Միրաժների լո՜ւյս, անուրջների կո՜ւյս...

4-րդ տողում վերականգնված է բնագիրը.

Իմ տխուր կյանքի մշուշը խավար;

63. 11-րդ տողում վերականգնված է Տերյանի ձեոագիրը.

Խավարում, ցավերում քարանալ

մեն-միայն...

65. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով, հետագայում Տերյանը հրաժարվել է այդ վերնագրից, նկատելով, որ սոնետի ձևը չի պահպանված, ինչպես՝ № 24, 44, 55 բանաստեղծություններում։

71. Հին հրատարակություններում տպվել է առանց վերնագրի, ձեռագրում դրված Է «Կանչ» վերնագիրը։

73. 5-րդ տողում վերականգնված է ինքնագիրը.

Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում...

83. «Մ. ա-ում» տպված Է «Գարուն» վերնագրով։