|
* * *
Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ Անհայտ կողմերից իմ երկրի վրա, Դյութել է հոգիս հայացքը նրա Եվ իմ երգերը համր են ու անվարժ...
Բացված է արդեն մի ուրիշ երկիր, Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,— Ոսկի հայացքով կախարդել է նա, Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր...
Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ, Խոցված է ոսկի շողերով նրա,— Նրա կնիքն է իմ հոգու վրա — Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն... |