|
ԳԻՇԵՐԱՄՈՒՏ
Մարգերում իչավ թովիչ կիսամութ,— Աշխարհը նորից խորունկ է և լայն. Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ, Ու սև ջրերում աստղերը ելան...
Անհաս երկնքից ասեղ առ ասեղ Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,— Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ, Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա...
Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ, Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին, Իրար է խառնում երազ ու վերհուշ Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին...
Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող, Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ, Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող Երբ հեկեկում ես անբարբառ բախտից... |