|
* * *
Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ, Խավար կյանքի ուղիներում չարակամ,— Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ, Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։
Տրտունջների խավար ու չար վիհերում, Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ, Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն, Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ... |