|
* * *
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ, Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում, Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։ |